Իրանի նախագահն ընդունել Է Ֆրանսիա այցելելու Օլանդի հրավերը
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել Է նոյեմբերին Ֆրանսիա այցելելու այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի արած հայտարարությանը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Օլանդի հրավերը իրանական կողմին Է փոխանցել հուլիսին Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում:
Գործակալությունը նաեւ նշում Է, որ բազմամարդ առեւտրական պատվիրակությունը Ֆրանսիայից Թեհրան կժամանի հաջորդ շաբաթ՝ ուսումնասիրելու Իրանի ներդրումային ներուժը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել Իրանի բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: