Թրամփը վերստին դարձել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների բանավեճերի հիմնական թեման
Международные новостиՀանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդների բանավեճերը, որոնք սեպտեմբերի լույս 17-ի գիշերը տեղի են ունեցել CNN հեռուստաալիքում, ծավալվել են արդեն ծանոթ սցենարով. քաղաքական հարցերի փոխարեն բեմում կենտրոնական տեղն ուղղակի եւ փոխաբերական իմաստով զբաղեցրել Է վարկանիշերի առաջատար միլիարդատեր Դոնալդ Թրամփը, տեղեկ ացնում Է «Արմենպրես»-ը:
Մնացած 10 թեկնածուների մեծ մասը ջանում Էր գրոհել Թրամփի վրա, ոմանք շողոքորթում Էին նրան, սակայն 69-ամյա Էքսցենտրիկ գործարարն՝ անբնական թվացող բաց գույնի մազերի դեզով, մշտապես իր ձեռքին Էր պահում բանավեճի թելը եւ անարգել պատմում Մեքսիկայի հետ սահմաններին պարիսպ կառուցելու եւ ԱՄՆ-ում ծնվելու կապակցությամբ քաղաքացիության իրավունքը վերացնելու իր պլանների մասին:
Արտաքին քաղաքականության վերաբերյալ բարդ հարցերին Թրամփն անառարկելիորեն պատասխանում Էր, որ «համաձայնության կգա» աշխարհի բոլոր ղեկավարների հետ: Թրամփը նաեւ պատմել Է, թե պատվաստանյութերն իբր առաջացնում են աուտիզմ, չնայած ականավոր բժիշկ եւ թեկնածու-գործընկեր Բեն Քարսոնի քաղաքավարի առարկություններին: Միլիարդատերը պարբերաբար իրեն թույլ Էր տալիս ուղղակի վիրավորանքներ ընդդիմախոսների հասցեին, հմտորեն կտրում Էր նրանց խոսքը, նրանց դնում արդարացողների դրության մեջ:
Ադրյունքում՝ Թրամփին Է հասցեագրվել հարցերի քառորդ մասից ավելին, իսկ մնացած տասը թեկնածուները միմյանց հետ կռվում Էին Թրամփի հետ վիճելու իրավունքի համար: Բանավեճերի երեքժամյա մարաթոնը վերածվել Է թեկնածուների բանավոր խոսքակռվի, եւ ընտրողների համար ամենակարեւոր թեմայով՝ տնտեսության վերաբերյալ առաջին հարցը տալու համար CNN-ի հաղորդավարներին պահանջվել Է գրեթե մեկուկես ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: