Չիլիի իշխանությունները չեղյալ են հայտարարել ցունամիի սպառնալիքը հզոր երկրաշարժից հետո
Международные новостиՉիլիի իշխանությունները չեղյալ են հայտարարել հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումը, որը հայտարարվել Էր երկրի ծովափի մոտ 8,3 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Ցունամիի սպառնալիքը հանված Է երկրի ամբողջ տարածքի համար»,-գործակալությունը մեջբերել Է Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային վարչության հայտարարությունը:
Լույս սեպտեմբերի 17-ի գիշերը Չիլիում տեղի Է ունեցել երկրաշարժ, որի մագնիտուդը, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, կազմել Է 8,3: Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Իլյապել քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, մայրաքաղաք Սանտյագոյից` 228 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժին հաջորդել Է 6,4 մագնիտուդով հետցնցում:
Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը հաղորդել Է ցունամիի 4,5-մետրանոց ալիքների մասին, որոնք հարվածել են Կոկիմբո քաղաքին: Առայժմ պաշտոնապես հաստատված Է հինգ մարդու զոհվելը: Տարահանվել շուրջ 1 մլն բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: