Չիլիում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է ութի
Международные новостиՉիլիում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է ութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հարավամերիկյան հանրապետության ներքին գործերի նախարար Խորխե Բուրգոսը: Նրա խոսքով՝ «շարունակվում են եւս մեկ մարդու որոնումները, որն անհայտ կորած Է համարվում»: Զոհվածների ինքնությունը պարզվել Է: Տարահա նվել շուրջ 1 մլն բնակիչ:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը կուղեւորվի տարերքի հարվածից տուժած շրջաններ, որոնք հայտարարվել են աղետի գոտիներ, որպեսզի տեղում ուսումնասիրի վնասի եւ ավերածությունների մասշտաբները:
Ավելի վաղ Չիլիի իշխանությունները չեղյալ են հայտարարել հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումը, որը հայտարարվել Էր երկրի ծովափի մոտ հզոր երկրաշարժից հետո:
Լույս սեպտեմբերի 17-ի գիշերը Չիլիում տեղի Է ունեցել երկրաշարժ, որի մագնիտուդը, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, կազմել Է 8,3: Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Իլյապել քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, մայրաքաղաք Սանտյագոյից` 228 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժին հաջորդել Է տասնյակ հետցնցումներ:
Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը հաղորդել Է ցունամիի 4,5-մետրանոց ալիքների մասին, որոնք հարվածել են Կոկիմբո քաղաքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: