ԱՄՆ-ի նոր դեսպան Յան Քելին ժամանել է Վրաստան
Международные новостиՎրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Յան Քելին, որը սեպտեմբերի 16-ին ժամանել է Թբիլիսի, հայտարարել է, թե մտադիր է աջակցել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման ձգտմանը եւ ծառայելու է այդ երկրի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը:
«Հիմնական գերակայությունը Վրաստանին աջակցելն է, Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումը: Բնականաբար գերակայություն է նաեւ եվրատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու հարցում Վրաստանին աջակցելը: կարող եմ հավաստիացնել, որ ես լինելու եմ Վրաստանի, նրա ձգտումների եւ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների խորացման ամենահետեւողական կոմնակիցներից մեկը»,- հայտարարել է Քելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: