Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել երկրաշարժից տուժած Չիլիի նահանգում
Международные новостиիլիի իշխանությունները հայտարարել են հզոր երկրաշարժից տուժած Կոկիմբո նահանգում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Խորխե Բուրգոսը:
«Հանրապետության նախագահը որոշում է ընդունել արտակարգ դրություն հայտարարել Կոկիմբո նահանգի ամբողջ տարածքում»,- Բուրգոսի խոսքը մեջբերել էLa Tercera պորտալը:
Նախարարը նշել է, որ Կոկիմբոյում առանց էլեկտրականության է մնում 70 հազար տուն: Արտակարգ դրության ռեժիմի կատարման պատասխանատու է նշանակվել բրիգադային գեներալ Շաֆիկ Լասարոն, որը պետք է որոշի, թե ինչ քանակությամբ զորք է անհրաժեշտ տեղաբաշխել Կոկիմբոյում բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ կարգուկանոնը պահպանելու համար:
Կոկիմբոյում է գտնվում երկրի նախագահ Միշել Բաչելետը, որը մտադիր է այցելել երկրաշարժից եւ դրան հաջորդած ալեկոծությունից տուժած բնակավայրերի մեծ մասը:
Լույս սեպտեմբերի 17-ի գիշերը Չիլիում տեղի Է ունեցել երկրաշարժ, որի մագնիտուդը, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, կազմել Է 8,3: Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Իլյապել քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, մայրաքաղաք Սանտյագոյից` 228 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժին հաջորդել Է տասնյակ հետցնցումներ: Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը հաղորդել Է ցունամիի 4,5-մետրանոց ալիքների մասին, որոնք հարվածել են Կոկիմբո քաղաքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: