Ադրբեջանը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասնակցությունից
Международные новостиԱդրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի փոխոսնակ Բահար Մուրադովան, չի մասնկացել Ուլան Բատորում (Մոնղոլիա) ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
«Սկզբում ենթադրվում էր միայն Ազայ Գուլիեւի մասնակցությունը: Սակայն Ադրբեջանում ընտրություններին հետեւելու մասնակցությունից հրաժարվելու մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ որոշումից հետո ցանկացած քննարկում անիմաստ է դարձել: Մեր այդ որոշումն ընդունվել է միայն տվյալ պահի համար եւ չի վերաբերվում ապագա նիստերին», -ասել է Բահար Մուրադովան:
ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ որպես դիտորդ չի մանակցելու Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին այն պատճառով, որ այդ երկրում մինչ այժմ բոլոր ընտրություններն անցկացվել են ոչ թափանցիկ, խիստ խախտումներով եւ կեղծիքներով ու եվրոպական չափանիշներին ոչ համապատասխան: