Իրանում հեղեղումն առնվազն 10 մարդու կյանք Է խլել
Международные новостиՍեպտեմբերի 18-ին առնվազն տասը մարդ Է զոհվել Իրանի մի քանի տարածաշրջաններում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով պետական հեռուստատեսությունը:
Այսպես, վեց մարդ Է զոհվել Փաքդաշտ քաղաքից ոչ հեռու, որը գտնվում Է Թեհրանից 25 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Երկրի հարավի Խորմոզգանի նահանգում խեղդվել Է չորս մարդ, նրանցից երկուսը՝ երեխաներ:
Ավելի վաղ իշխանությունները նախազգուշացրել Էին տասը նահանգներում մի շարք գետրի վարարումների վտանգի եւ ջրի մակարդակի վտանգավոր բարձրացման սպառնալիքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: