Բարաք Օբաման Ռաուլ Կաստրոյի հետ քննարկել Է համագործակցության հարցեր
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հեռախոսով քննարկել են երկու երկրների հետագա համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին հաղորդել Սպիտակ տունը:
BBC News-ը նշում Է, որ հեռախոսազրույցը կայացել Է Հռոմի պապի՝ ԱՄՆ եւ Կուբա կատարելիք այցի ֆոնի վրա:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ը մեղմացրել Է Կուբայի դեմ առեւտրական բռնարգելքը՝ վերացնելով ուղեւորությունների մի շարք սահմանափակումներ եւ թույլատրելով ընկերությունների ներկայացուցչությունների բացում Կուբայում:
2015 թվականի հուլիսին ԱՄՆ-ը եւ Կուբան վերականգնել են հարաբերություններն ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: