Չիլիում տեղի Է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ
Международные новостиՉիլիի ափերի մոտ տեղի Է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Կոկիմբո քաղաքից 89 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է 6 կիլոմետր խորության վրա: Վնասումների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Սեպտեմբերի 17-ին Չիլիում տեղի Է ունեցել 8,4 մագնտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել Է 12 մարդ, շուրջ մեկ միլիոնը տարահանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: