Իրանի ղեկավարը հայտարարել Է, որ իրանցիները հարգում են ամերիկացիներին եւ պատերազմ չեն ցանականում
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկրի ժողովուրդը հարգում Է ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ պատերազմ չի ցանկանում ոչ մի պետության դեմ՝ ըստ որում նշելով Վաշինգտոնի քաղաքականության հակաիրանական ուղղվածությունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Մեր ժողովուրդը հարգում Է ամերիկացիներին: Իրանի ժողովուրդը պատերազմ չի ցանկանում ոչ մի պետության դեմ: Բայց միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված Էր իրանցի ժողովրդի ազգային շահերի դեմ, հասկանալի Է, որ մարդիկ ցույց կտան այդ հարցի դյուրազգացությունը»,- հայտարարել Է Իրանի նախագահն ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հակաամերիկյան կարգախոսների մասին հարցին:
Ինչպես ասված Է հեռուստաալիքի կայքում, դա արեւմտյան լրարգողի հետ Իրանի նախագահի առաջին հարցազրույցն Է իրանական միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնագրի կնքումից հետո, դրա լրիվ տարբերակը կցուցադրվի սեպտեմբերի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: