Թուրքական օդուժը առնվազն 55 քուրդ զինյալի է սպանել Իրաքի հյուսիսում
Международные новостиԹուրքական օդուժին պատկանող կործանիչների բացած կրակահերթի հետևանքով առնվազն 55 քուրդ զինյալ է սպանվել Իրաքի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով թուրքական պետական լրատվամիջոցները, թուրք զինվորականների նշանակետը Թուրքիայում հետապնդվող Քրդական աշխատավորական կուսակցության բունկերները, թաքստոցներն ու պահեստներն էին:
Թուրքական բանակի տվյալներով` երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ևս մեկ գործողության հետևանքով Քրդական աշխատավորական կուսակցության ավելի քան 30 զինյալ է սպանվել:
Նշվում է, որ Թուրքիան Սուրուչում տեղի ունեցած պայթյունից հետո ամեն օր հարվածներ է հասցնում քրդերի դիրքերի ուղղությամբ: