ԻՊ-ը 127 խաղաղ բնակիչ է առևանգել՝ բջջային հեռախոսներից օգտվելու համար
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն արգելում են բնակչությանը գրավված տարածքներում օգտվել բջջային կապից, հաղորդում է gazeta.ru-ն:
Մոսուլում Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի խոսքերով՝ գրոհայինները Մոսուլում ձերբակալել են 127 մարդու բջջային հեռախոսից օգտվելու համար:
Գրոհայինները նաև ոչնչացրել են երկրի հյուսիսում Բախդիդա քաղաքում ապրող քրիստոնյաների մոտ 20 տուն:
Իրաքի արևմուտքում գտնվող Անբար շրջանում ապրող ցեղերի առնվազն հազար ներկայացուցիչ միացել է ապստամբ ջոկատներին՝ ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի համար: