Ֆրանցիսկոսը Կուբային եւ ԱՄՆ-ին կոչ է արել օրինակ դառնալ ողջ աշխարհի համար
Международные новостиnews.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ԱՄՆ եւ Կուբայի քաղաքական գործիչներին՝ շարունակել հարաբերությունների կարգավորումը:
«Կոչ եմ անում շարունակել շարժն այդ ուղղությամբ եւ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հանուն խաղաղության, երկու ժողովուրդների բարեկեցության եւ ողջ Ամերիկայի՝ օրինակ դառնալով ամբողջ աշխարհի համար»,- ասել է Պապը Հավանայի օդանավակայանում:
Ֆրանցիսկոսն ընդգծել է Կուբայի հատուկ աշխարհագրական դիրքը՝ նշելով, թե կղզային պետությունը «բանալի է հյուսիսի եւ հարավի, արեւելքի եւ արեւմուտքի» միջեւ:
«Ռոսբալտի» փոխանցմամբ, կաթոլիկ եկեղեցու ղեկավարի այցը Կուբա կձգվի սեպտեմբերի 22-ին: Հռոմի պապը կայցելի ԱՄՆ: