Ուկրաինայում ձերբակալվել է ահաբեկչության համար հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի
Международные новостиՈւկրաինայի սահմանապահ ծառայության աշխատակիցները «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով հետախուզվում է Ինտերպոլի կողմից «ահաբեկչություն» հոդվածով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղարությունը:
«Ստացված տեղեկությունների համաձայն, քաղաքացին 93 կգ-ից ավել քաշային կարգում լիակոնտակտ ձեռնամարտի միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող է»,- նշվում է հաղորդագրությունում:
Ձերբակալվածի անունը չի նշում, հայտնվում է, որ նա սահմանված կարգով հանձնվել է ներքին գործերի համապատասխան ստորաբաժանմանը: