Հունգարիան կրկին բացել է Սերբիայի հետ սահմանի անցակետը
Международные новостиՍերբիայի եւ Հունգարիայի սահմանի «Խորգոշ» կենտրոնական անցակետը, որը հունգարական կողմը փակել էր սեպտեմբերի 16-ին, փախստականների հոսքի պատճառով, սեպտեմբերի 20-ին կրկին բացվել է:
Սկզբնապես ծրագրվում էր, որ անցումը կբացվի 30 օրվա ընթացքում: Անցակետի բացման արարողության մասնակցել են Սերբիայի եւ Հունգարիայի ԱԳ նախարարներ Նեբոյշա Ստեֆանովիչն ու Շանդոր Պինտերը, որոնք հայտարարել են, թե կողմերը արտակարգ իրավիճակի կարգավորման համատեղ լուծում են գտել:
Ստեֆանովիչը նկատել է, թե իրենց համար գերակա էր միջազգային ուղեւորափոխադրման եւ բեռնափոխադրման վերադարձը, քանի որ բոլորն էլ ապրում են «տնտեսության շնորհիվ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Սեպտեմբերի 16-ին անցակետը փակելուց հետո բախումներ էին եղել փախստականների եւ ոստիկանների միջեւ: