Եմենում հուսիներն օտարերկրացի 6 պատանդի ազատ են արձակել
Международные новостиՇիաների «Անսար Ալլա» շարժման հուսի ապստամբները Եմենում ազատ են արձակել 6 պատանդի, որոնց հինգ ամիս շարունակ պահում էին մայրաքաղաք Սանայում:
AP գործակալությանը շարժման ներկայացուցիչները, չցանկանալով նշել անունները, հայտնել են, որ ազատ են արձակել 3 ամերիկացու, 1 բրիտանացու եւ Սաուդյան Արաբիայի 2 հպատակի: Բոլորն էլ կժամանեն Օման, որի իշխանություններն էլ բանակցում էին պատանդների ազատ արձակման հարցով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Անսար Ալլա» շարժումը չի պարզաբանել պատանդառման պատճառները, սակայն հուսիների ներկայացուցիչները նշել են, որ նրանց մեջ մի լրագրող կար, որն «ապօրինի էր մուտք գործել երկիր» եւ «գործունեություն ծավալել՝ այդ մասին տեղյակ չպահելով իշխանություններին» (Սանան ապստամբների վերահսկողության ներքո է - խմբ.):