16-ամյա բնակչուհին երկու դեռահասի է դանակահարել
Международные новостиՊետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա աղջկան, որը դանակով հարձակվել է 16 եւ 19 տարեկան երիտասարդների վրա: Ավագը տեղում մահացել է, իսկ 16 տարեկան պատանին վախճանվել է շտապօգնության մեքենայում:
ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին: Աղջիկը բնակարանում վիճել է ծանոթների հետ, այնուհետեւ դանակով հարձակել նրանց վրա:
19-ամյա երիտասարդը տեղում մահացել է կտրած-ծակած վերքերից, իսկ 16-ամյա պատանին ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Աղջկան ձերբակալել են հանցանքի վայրում: