Կայացել է Հռոմի պապի և Ֆիդել Կաստրոյի հանդիպումը
Международные новостиԿուբայի մայրաքաղաքում կայացել է կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապի և Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումը:
Associated Press-ը հայտնում է, որ հանդիպումը տևել է 30-40 րոպե, անցել ոչ պաշտոնական միջավայրում: Հռոմի պապը 89-ամյա Կաստրոյին հանդիպել է իր առավոտյան պատարագից հետո, որը անց էր կացվել Հավանայի Հեղափոխության հրապարակում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պատարագն այցելել ու Հռոմի պապի հորդորները լսելու են եկել 300 հազար կուբացիներ:
Հռոմի պապի այցը Կուբա կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: