Գերմանիայում կրկին հրդեհել են փախստականների կացարանը
Международные новостиԳերմանիայում կրկին հրդեհել են փախստականների կացարանը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ը:
Հրդեհի պահին շենքում ոչոք չի եղել, քանի որ շինությունը նոր էր հարմարեցվում փախստականների համար: Ոստիկանության տվյալներով, արդեն ապացույցներ են ձեռքբերվել, որ հրդեհումը միտումնավոր է եղել:
Հրդեհը լրջորեն վնասել շենքը, եւ այժմ փախստականների տեղավորելը սպառնալիքի տակ է: Այժմ իրավապահները որոնում են մեղավորներին:
Մեկ ամիս առաջ Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ» էին նետել փախստականների կացարանի վրա: