Ռոհանին միջուկային գործարքն անվանել է առաջին քայլը դեպի ԱՄՆ հետ կոնֆլիկտի դեէսկալացիա
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոհանին արեւմտյան լրագրողներին տված իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշման ընդունումը առաջին քայլն է Միացյալ Նահանգների հետ կոնֆլիկտի դեէսկալացիայի ճանապարհին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Reuters –ը։
«Ես հավատում եմ, որ մենք ձեռնարկել ենք առաջին քայլերը լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»,–շեշտել է Ռոհանին CBS –ին տված հարցազրույցում։
Նա հույս ունի, որ երկրի խորհրդարանը կհաստատի համաձայնագիրը։ Իսկ ամերիկյան կոնգրեսում էլ դեմոկրատներն արգելափակել էին գործարքի դեմ բանաձեւը։
«Ժողովրդի մեծ մասը (Իրանի ժողովրդի– «Գազետա.ռու» խմբ.) ըստ հարցումների արդյունքների՝ դրական է վերաբերում համաձայնագրին։ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ու հաստատությունները, որպես կանոն, հեռու չեն հանրային կարծիքից ու շարժվում են նույն ուղղությամբ»,- շեշտում է քաղաքական գործիչը։ Ռոհանին հավելել է, որ Իրանի ժողովուրդը հարգում է ամերիկացիներին։