Իրանը ԱԷՄԳ մասնագետներին Փարչինի ռազմական օբյեկտից նմուշներ է փոխանցել
Международные новостиԻրանը ԱԷՄԳ մասնագետներին է փոխանցել Իրանի մայրաքաղաքից 30 կմ հարավ արեւելք գտնվող Փարչինի ռազմական օբյեկտից վերցված նմուշները, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը` վկայակոչելով Ատոմային էներգիայի հարցերով իրանական կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին: «Իրանի փորձագետները Փարչինի օբյեկտների որոշակի հատվածներից նմուշներ են վերցրել ԱԷՄԳ տեսուչների բացակայությամբ: Նրանք հետեւել են կանոններին ու չափորոշիչներին, նմուշները փոխանցվել են ԱԷՄԳ փորձագետներին»,- հայտարարել է Քամալվանդին «ԻՐՆԱ» գործակալությանը: Պաշտոնյան չի բացառել, որ ԱԷՄԳ փորձագետները կկարողանան ներկա գտնվել օբյեկտում, երբ իրանցի մասնագետները նոր նմուշներ կվերցնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: