Սպիտակ տուն. Թեհրանն արդեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ
Международные новостиՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ամերիկյան կողմը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը:
Այս մասին գրում է The Washington Times-ը:
«Ներկայում նշաններ ենք տեսնում, որ Իրանը համագործակցում է միջազգային կազմակերպության հետ: Դա, իհարկե, հերքում է մեր քննադատների հայտարարություններն այն մասին, որ Թեհրանն ինքնաստուգումներ է իրականացնում: Ակնհայտ է, որ դա ճիշտ չէ»,- նշել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն սեպտեմբերի 20-ին այցելել է նախկինում գործակալության համար փակ տարածք՝ իրանական Պարչին ռազմական օբյեկտ: