6,1 մագնիտուդով նոր հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիում
Международные новости6,1 մագնիտուդով նոր ուժգին երկրաշարժ Է սեպտեմբերի 22-ին տեղի ունեցել Չիլիում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը: Ստորգենտնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 04:12-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:12-ին): Էպիկենտրոնը գտնվում Է Իլապել քաղաքից 17 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժի օջախն ընկած Էր 54,3 կիլոմետր խորության վրա:
Առայժմ տվյալներ չեն ստացվել ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվածների ու ավերածությունների մասին:
Սեպտեմբերի 21-ին Չիլիում տեղի Է ունեցել 6,5 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսում՝ Կոկիմբոյի մարզի ափերի մոտ, որտեղ անցած շաբաթ Է տեղի Է ունեցել 8,3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել Է 13 մարդ:
Չիլիի տարածքում բարձր Է սեյսմիկ ակտիվությունը: 2010 թվականի փետրվարի վերջին հարավամերիկյան այս երկրում տեղի ունեցած 8,8 մագնիտուդով երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով ավելի քան 500 մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: