Կրասնոդարի երկրամասում մարդատար գնացքը բախվել Է կոմբայնին
Международные новостиԿրասնոդարի երկրամասի երկաթուղային գծանցում Սուխում – Մոսկվա գնացքը բախվել Է կոմբայնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածաշրջանային կենտրոնի կայքը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան:
Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 22-ին ժամը մոտավորապես 05:30-ին Տիմաշեւսկու շրջանի Մեդվեդովսկայա ստանիցայում: «Կուբան պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ բախման հետեւանքով կոմբայնը նետվել Է առուն: «Վագոնները ռելսերից դուրս չեն եկել, լոկոմոտիվը վնասվածքներ Է ստացել, հետագա երթն անհնարին Է»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախնական վարկածով՝ վարորդը չի հասցրել ավարտել երկաթուղային գծանցի հատման մանյովրը: Բախումից հետո նա փորձել Է փախչել պատահարի վայրից, բայց ձերբակալվել Է ոստիկանության կողմից:
Բախման պատճառով, ըստ «Կուբան-24» լրատվական պորտալի տեղեկատվության՝ ուշանում են Մոսկվա - Ադլեր, Մոսկվա - Անապա եւ Նիժնի Տագիլ - Նովոռոսիյսկ մարդատար գնացքները: