Ուկրաինան հռչակագիր Է ստորագրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուժեղացնելու մասին
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել Է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի հետ համատեղ հռչակագիր Է ստորագրել պաշտպանական-տեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Հենց նոր ստորագրվել Է ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի պաշտպանական-տեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու մասին համատեղ հռչակագիրը»,- նշվում Է Ուկրաինայի նախագահի պաշտոնական Twitter-ակաունտում:
Ինչպես հաղորդվում Է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) կայքում, խորհրդի ղեկավարը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ստորագրել են ռազմավարական հաղորդակցումների բնագավառում գործընկերության ծրագրի ճանապարհային քարտեզը: ԱԱՊԽ-ի մամուլի ծառայությունը նշում Է, որ ծրագիրը նպատակամղված Է «Ռուսաստանի քարոզչությանը հակազդելուն»:
«Ստորագրված փաստաթղթերը մեր հարաբերությունների խորացում են նախատեսում արդի մարտահրավերներին դիմակայելու հանգուցային ոլորտներում եւ վկայում են մեր համագործակցության նոր, անհամեմատ ավելի գործնական փուլի սկսվելու մասին»,-նշել են ԱԱՊԽ-ում:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշում կընդունի, հենց որ երկիրն ավարտի անհրաժեշտ բարեփոխումները:
Իսկ մինչ այդ, նրա խոսքով, Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներն 99 տոկոսով համընկնում են ՆԱՏՕ-ի պահանջների հետ,- ասել է նա:- Պատրա՞ստ է արդյոք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալ այժմ: Պատասխանն է՝ ոչ: Մեզ հարկավոր է նախապատրաստվել դրան: Պատրա՞ստ է արդյոք ՆԱՏՕ-ն այն բանին, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Ոչ: Բայց իմ երկրին անհրաժեշտ է պատրաստվել դրան»:
Իր կողմից Ստոլտենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ն այժմ աշխատում է Ուկրաինայի հետ միասին՝ աջակցելով նրան բարեփոխումների, զինված ուժերի բարենորոգման գործում, որպեսզի նրանք ավելի համապատասխանեն ՆԱՏՕ-ին»:
Պորոշենկոն եւ Ստոլտենբերգը սեպտեմբերի 21-ին Լվովի մարզի Յավորովյան զորափորձարանում բացել են համատեղ վարժանքները:
Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաեւ այդ կազմակերպության գործընկեր 34 երկրների փրկարար ծառայությունների շուրջ 1,1 հազար աշխատակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: