Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քարտուղարին մեղադրել են գաղտնիքների հրապարակման մեջ
Международные новостиԽաղաղության Նոբելյան մրցանակի կոմիտեն վստահությունը խախտելու մեջ Է մեղադրել իր նախկին քարտուղարին, որի հրատարակած գիրքը պատմում Է պարգեւի շնորհման հետ կապված կուլիսային մանրամասների մասին, հաղորդում է Reuters-ը:
Գեյր Լունդեստագի «Խաղաղության քարտուղարը»(Secretary of Peace) գիրքը, մասնավորապես, պատմում Է այն մարդկանց մասին, ովքեր որոշել են մրցանակի ճակատագիրը 1990-ից մինչեւ 2015 թվականը՝ նրա՝ Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն եղած ժամանակ: Լունդեստադը ներկա Է եղել հինգ լիազոր փորձագետներից բաղկացած կոմիտեի նիստերին, սակայն ինքը ձայնի իրավունք չի ունեցել:
«Լունդեստադը խախտել գաղտնիության պահպանման խոստումը միանգամից մի քանի կետերով»,- ընդգծել Է կոմիտեն իր հայտարարության մեջ: Նա ճշտել Է, որ կոմիտեի ներսում կայացած բանավճերի հետ կապված բոլոր հանգամանքները 50 տարվա ընթաքում գաղտնի են մնում:
Լունդեստադն իր գրքում, մասնավորապես, նշել Է, որ 2009 թվականին խաղաղության մրցանակը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային շնորհելը չարդարացրեց կոմիտեի հույսերը: Բուն Միացյալ Նահանգներում քննադատություն հարուցեց նախագահին պարգեւատրելու որոշումը, որն ընդամենն ինն ամիս Էր զբաղեցնում իր պաշտոնը:
Գրքի հեղինակը նաեւ գրելԷ, օրինակ, որ կոմիտեի նախկին անդամ Գունար Ստաալսետը թերահավատորեն Է վերաբերվում կաթոլիկ եկեղեցու քահանայապետերին մրցանակի շնորհման գաղափարին: Պապերից ոչ մեկը երբեք խաղաղության մրցանակ չի ստացել: Ֆրանցիսկոս պապն այս տարի անվանակարգորդների թվում Է:
Բացի դրանից, Լունդեստադը խիստ քննադատության Է ենթարկել կոմիտեի այժմյան ադամ Տուրբիեռն Յագլանդին, որը նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն Է: Ավելի վաղ Յագլանդը գլխավորել Է կոմիտեն, սակայն 2015 թվականի մարտից հետո դարձել Է դրա շարքային անդամ. այդ պաշտոնաթողությունը կապված Էր այդ թվում մրցանակն Օբամային, Եվրամիությանը եւ չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին հանձնելու մասին վիճելի հարցի հետ. վերջին որոշումը հարուցել Է ՉԺՀ-ի իշխանությունների խիստ բացասական արձագանքը:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել Է Լունդեստադը, ինքն իր գրքի հրատարակմամբ ցանկացել Է հրապարակել այն, ինչ կապված Է աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի շնորհման հետ: Նրա խոսքով՝ այստեղ անհրաժեշտ Է հասնել ավելի մեծ բացահայտության: