Ադրբեջանն արտաքին պարտքի սպասարկման համար 2016 թվականին կծախսի մոտ 1 միլիարդ մանաթ
Международные новостиԱդրբեջանի արտաքին պետական պարտքի մարման համար 2016 թվականին կանխատեսվում է հատկացնել 948,671 մլն մանաթ: Դրանից 214 մլն ,234 հազար մանաթն ուղղվելու է հաշվեգրված տոկոսների մարմանը, 734 մլն 437 հազար մանաթը` պարտքի հիմնական մասին:
Այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը:
Ադրբեջանի եկող տարվա պետբյուջեում ներքին պետքպարտքի վճարումների համար կանխատեսվում է 301 մլն 65 հազար մանաթ գումար: Դրանից 43 մլն 624 հազար մանաթը նախատեսվում է որպես հաշվեգրված տոկոսների վճարում, 257 մլն 441 հազար մանաթը` պարտքի հիմնական մասը մարելու համար:
Արդյունքում, տարեկան կտրվածքով, արտաքին պարտքի մարման վճարումները կաճեն 35 տոկոսով, ներքին պարտքի գծով` 4,1 անգամ:
2016 թվականին Ադրբեջանում կանխատեսվում է ներքին պետական պարտքի վերին սահմանը հաստատել 2,5 մլրդ մանաթ մակարդակի վրա, արտաքին պետպարտքի գծով` 1,5 մլրդ մանաթի մակարդակի վրա: Արդյունքում, 2015 թվականի համեմատ, ներքին պետպարտքի վերին սահմանը մեծացվելու է 67 տոկոսով, արտաքին պետպարտքի վերին սահմանը կմնա կայուն:
2016 թվականին Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտի վերին սահմանը հաստատվել է 1 մլրդ 698 մլն մանաթի չափով: Դեֆիցիտը մարվելու է մասնավորեցումների, նեքին եւ արտքին փոխառությունների, արտասահմանյան դրամաշնորհների եւ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մնացած պետբյուջեի ընդհանուր գանձապետական հաշվեկշռի մնացորդի հաշվին: