ՈՒԵՖԱ-ն ծաղրել է Ադրբեջանի հավաքականին
Международные новостиՍլովակիայի եւ Ադրբեջանի հավքականների միջեւ Եվրոպայի ֆուտզալի առաջնության փլեյ-օֆֆ հանդիպման ծրագրաթերթիկի եւ հավատարմագրման վկայականների վրա ադրբեջանցի ֆուտբոլիստի ծաղրանկար է տեղադրվել:
Այս մասին, իչնչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է հայտնել Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիային, Ֆուտզալի ֆեդերացիային եւ ՈՒԵՖԱ-ին:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հաճախ է հայտնվում միջազգային լրատվական դաշտում` միջազգային մրցումներում իր ֆուտբոլիստների անվայել պահվածքի, պայմանավորված խաղեր անցկացնելու պատճառով:
Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանն անցյալ ամիս լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության կասկածանքով ձերբակալել է «Գաբալա» ակումբի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին:
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ լրագրող Ռասիմ Ալիեւին ծեծի ենթարկելու եւ մահվան գործով ձերբակալվել են եւս 6 անձինք:
Ջավիդ Հուսեյնովը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգքրի «հանցագործությունը թաքցնելու» երկու հոդվածներով:
Օգոստոսի 8-ին մոտ ժամը 18-ին Բաքվի Բաիլովի շրջանում «Բաքու մարկետ» խանութի դիմաց անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել լրագրող Ռասիմ Ալիեւին այն բանի համար, որ նա facebook-ի իր էջում քննադատել է «Գաբալա»-ի հանդիպումներից մեկում մրցակից թիմի խաղացողների նկատմամբ Ջավիդ Հուսեյնովի ագրեսիվ եւ ոչ վայել պահվածքը: Ծեծի ենթարկողները, որոնք եղել են Ջավիդ Հուսեյնովի մերձավորներն ու հարազատները, լրագրողին բազմաթիվ մարմնական ծանր վնասվածքներ են պատճառել: Լրագրողը տարվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոն, սակայն օգոստոսի 9-ին ժամը 5-իÕ ¶ Ռասիմ Ալիեւը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:
Լրագրողի սպանության մեջ կասկածվում են Ջավիդ Հուսեյնովի ընկերները, որոնք ավելի վաղ հեռացվել էին «Գաբալա»-ի հիմնական կազմից, իսկ նրա եղբայրը` Էլշան Հուսեյնովը ձերբակալվել է որպես Ռասիմ Ալիեւի սպանության մեջ գլխավոր կասկածյալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ սպանված լրագրող Ռասիմ Ալիեւի մայրը հետաքննությանը հայտնել է, որ ծեծի ենթարկելու օրը «Բաքու մարկետ»-ի մոտ որդուն հեռախոսով հրավիրել է ինքը` Ջավիդ Հուսեյնովը:-