Տեղի ունեցավ Հունաստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը
Международные новостиՍեպտեմբերի 20-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո արմատական ձախ ուժերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի եւ «Անկախ հույներ» կուսակցության կողմից կազմված Հունաստանի նոր կառավարությունը երդում Է տվել նախագահական պալատում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ՝ պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Նոր կաբինետում ընդգրկված Է 46 մարդ, կառավարության հիմնական կազմը չի փոխվել, հանգուցային պաշտոններում նշանակված են նախկին նախարարները: Մասնավորապես, Եվկլիդ Ցակալոտոսը նշանակվել է ֆինանսների նախարար: Վերանշանակվել են նաեւ արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը, էներգետիկայի նախարար Պանոս Սկուռլետիսը: Կոլիցիայի գծով ՍԻՌԻԶԱ-ի դաշնակցի՝ «Անկախ հույներ» աջ կուսակցության ղեկավար Պանոս Կամենոսը վերստին դարձել է պաշտպանության նախարար:
Հունաստանի վարչապետ, ՍԻՌԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը երկրի Սահմանադրությունն ու օրենքները կատարելու եւ հույն ժողովրդի շահերին ծառայելու երդում Է տվել սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած արարողության ժամանակ:
Ենթադրվում Է, որ Ցիպրասը արարողությունից անմիջապես հետո կուղեւորվի Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության՝ միգրացիոն քաղաքականությանը նվիրված գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: