Դիարբեքիրում քուրդ զինյալները թուրք սպայի են սպանել
Международные новостиԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել հերթական սպայի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Դիարբեքիրում:
Քուրդ զինյալները հրազենով կրակ են բացել 25-ամյա Մեհմեթ Ալի Սարաքի դեմ, ով հենց դեպքի վայրում զոհվել է: PKK-ի մարտիկներին հաջողվել է փախչել: Նրանց հայտնաբերելու նպատակով թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: