Վրացի զինվորական Է զոհվել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ընթացքում
Международные новостиԱֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններից մեկի ընթացքում զոհվել Է վրացական բանակի զինծառայող Վասիլ Կուլջանիշվիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կուլջանիշվիլին զոհվել Է ՆԱՏՕ-ի «Վճռական պաշտպանություն» առաքելության ընթացքում պարտականությունները կատարելիս: Նա Վրաստանի զինված ուժերի 4-րդ մեքենայացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային Էր: Բացի այդ, պարեկության ժամանակ վիրավորվել Է նույն այդ գումարտակի սերժանտ Պաատա Ռոստոբայան: Հայտնի Է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Վրացի զինծառայողի զոհվելու կապակցությամբ սեպտեմբերի 23-ին կառավարության նիստը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, սկսվել Է լռության րոպեով:
«Դա իսկապես մեծ կորուստ Է մեզ համար, եւ ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել բոլորին»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարը կարգադրել Է, որ ֆինանսների նախարարությունը զոհվածի ընտանիքին հատկացնի օրենքով նախատեսված 100 հազար լարիի (շուրջ 41 հազար դոլար) չափով փոխհատուցումը, իսկ պաշտպանության նախարարությունը հոգա հուղարկավորության բոլոր ծախսերը:
Ցավակցական խոսք Է ասել նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ զինվոր Կուլջանիշվիլիի մահը կորուստ համարելով ողջ երկրի համար: