Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերին
Международные новостиԹուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Նշվում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների հասցրած հարվածներով ոչնչացվել են քուրդ զինյալների ապաստարանները և կրակակետերը: