ԵՄ-ն միգրացիոն խնդրի լուծմանը կուղղի լրացուցիչ մեկ մլրդ եվրո
Международные новостиԵվրոպական միությունը Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծմամբ զբաղվող ՄԱԿ-ի գործակալություններին կհատկացնի լրացուցիչ մեկ միլիարդ եվրո:
Այդ մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով Բրյուսելում ընթացող միգրացիոն հարցերին նվիրված ԵՄ արտահերթ գագաթնաժողովու մ ընդունված հայտարարությունը:
Համաձայն փաստաթղթի, ԵՄ երկրների ղեկավարներն այդպիսով կարձագանքեն տարածաշրջանում փախստականների հրատապ կարիքներին` այդ նպատակով ՄԱԿ-ի գործակալություններին ուղղելով մեկ միլիարդ եվրո: