Ֆրանսիան հավաստել Է «Միստրալների» վաճառքը Եգիպտոսին
Международные новостиՖրանսիայի իշխանությունները հավաստել են «Միստրալ» դասի երկու ուղղաթիռակիրներ Եգիպտոսին վաճառելու որոշումը, որոնք կառուցվել Էին Ռուսաստանի պատվերով, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված Է, որ Փարիզը եւ Կահիրեն համաձայնության են հասել եւ արդեն պարտավորագիր են կնքել: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ չի ճշտվում, թե ուղղաթիռակիրները որքան կնստեն Եգիպտոսի վրա:
Ավելի վաղ Ֆրանսիան համաձայնել Է Ռուսաստանին վերադարձնել ուղղաթիռակիրների մատակարարման պարտավորագրի շրջանակներում նրանից ստացած միջոցները: Գումարը գնահատվում Է մոտավորապես 1 միլիարդ դոլար: