ԵՄ-ն` 1 միլիարդ եվրո, Մեծ Բրիտանիան` 100 միլիոն ֆունտ են տրամադրել սիրիացի փախստականներին
Международные новостиԵվրամիությունը ՄԱԿ-ի կառույցներին, որոնք զբաղվում են միգրացիոն ճգնաժամի հարցերով, տրամադրել է 1 միլիարդ եվրոյի աջակցություն:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այդ մասին ասված է ԵՄ-ի միգրացիայի հարցերով արտահերթ համաժողովի ժամանակ ընդունված հայտարարության մեջ: Մասնավորապես, աջակցությունը կտնօրինեն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնախումբն ու Պարենի համաշխարհային ծրագիրը:
Մեծ Բրիտանիան էլ լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրել սիրիական փախստականների աջակցության համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Բրիտանիան արդեն 1 միլիոն ֆունտ հատկացրել է: Ես այսօր հայտարարում եմ, որ մենք ևս 100 միլիոն ֆունտ ստերլինգ ենք տրամադրում, այդ թվում` 40 միլիոն ֆունտը Պարենի համաշխարհային ծրագրին: Մենք ոչ միայն վստահ պետք է լինենք այն բանում, որ մարդիկ փախստականների ճամբարում սնվում են ըստ հավուր պատշաճի, մենք նաև պետք է վերջ դնե նք այն բանին, որ նրանք ձեռնարկեն այդ շատ վտանգավոր ճանապարհորդությունը դեպի Եվրոպա»,- ասել է Քեմերոնը: Նրա խոսքով` Եվրոպան պետք է միգրացիոն հարցերի վերաբերյալ համընդհանուր քաղաքականություն որդեգրի: