«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, թե Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի արևելքում բախումներին վերջ տալու համար խաղաղ ուղիների որոնումը սատարելուն: Այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ չնայած տարբեր վայրերում տեղի ունեցող բախումներին, Ուկրաինայի պետական ուժերի և ընդդիմության միջև փխրուն հրադադրը շարունակվում է: Ուկրաինայի կառավարությունն ու այդ երկրի արևելքում հաստատված ընդդիմությունն անցած ուրբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին Բելառուսիայի մայրաքաղաք՝ Մինսկում, որն անմիջապես գործադրվեց: