Խորվաթիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել գաղթականների դեմ
Международные новостиԽորվաթիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել գաղթականների դեմ Օպատովացի ժամանակավոր ճամբարում:
Այս մասին է հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով խորվաթական N1 հեռուստաալիքին:
Խորվաթական հեռուստալիքի տվյալներով` ոստիկանության և գաղթականների բախումների ընթացքում վիրավորվել է մի քանի հոգի, այդ թվում` երեխաներ:
Միգրանտների ճամբարներում աշխատող կամավորները դիմել են Խորվաթիայի ներքին գործերի նախարարություն` ինչքան հնարավոր է շուտ գաղթականներին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով` հետագայում նմանատիպ բախումներից խուսափելու համար: «Տեղեկատվության բացակայությունը և մարդկանց մոտ կուտակված սթրեսային վիճակը հանգեցնում են բողոքների և լարված մթնոլորտի առաջացմանը»,- նշված է հաղորդագրությունում: Բացի այդ, կամավորները խնդրում են բացել գաղթականների համար նախատեսված նոր կենտրոններ:
Խորվաթիայի ՆԳՆ տվյալներով, սեպտեմբերի 16-ից երկիր է ժամանել 44 հազար գաղթական: