Թուրքիայի զինուժը Դաղլըջայում հարվածներ է հասցրել քրդերի հենակետերին
Международные новостиԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները կրկին օդ են բարձրացել և ռմբակոծել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) պատկանող հենակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքական զինուժը գործողություններ է իրականացրել Դաղլըջայի շրջանում: Նշվում է, որ ոչնչավել են PKK-ի ապաստարաններն ու զինանոցները: