Սաուդյան Արաբիայում ավելի քան 450 մարդ Է զոհվել հրմշտոցի հետեւանքով. տուժել են ավելի քան 700-ը
Международные новостиՍաուդյան Արաբիայում հրմշտոցի զոհ Է դարձել 450 մարդ, տուժել են եւս 719-ը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այս տվյալները հաղորդել Է թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել Մեքքայի մերձակա Մինայի հովտում՝ սատանայի քարկոծման (ռամի ալ ջամարաթ) ծիսակատարության ընթացքում: Զոհվածների թվում են տարբեր երկրների ուխտավորներ, կոնկրետ երկրների անունները չեն ճշտվում:
Նոր տվյալների հաշվառմամբ, հրմշտոցից մարդկանց զոհվելու հետ կապված ողբերգությունը թագավորությունում հաջի ընթացքում խոշորագույնն Է դարձել վերջին քառորդ դարում: 2006 թվականին Ջամրա կամրջին ռամի ալ ջամարաթի ժամանակ 260 մարդ Էր զոհվել: Դրանից հետո սաուդյան իշխանությունները միլիոնավոր դոլարներ Էին ծախսել ծիսական վայրի արդիականացման համար, որպեսզի այն առավելագույնս անվտանգ դարձնեն ուխտավորների համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են քաղաքացիական պաշտպանությունում, սեպտեմբերի 24-ի ողբերգական միջադեպի պատճառ Է դարձել մարդկանց երկու հոսքերի բախումը, որոնք ուխտավորների վրանային ճամբարից ուղեւորվում Էին աղոթքի ընդհանուր վայր:
«Ուխտավորների երկու հոսքերի ընդհարումը եւ դրան հաջորդած հրմշտոցը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին), հայտնել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունում: