Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ի՞նչ է փորձում ապացուցել Ադրբեջանը՝ ռմբակոծելով սահմանամերձ գյուղերն ու սպանելով խաղաղ բնակիչներին

Политика

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ հայ-ադրբեջանական սահմանին, տեսանք բոլորս: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հերթական անգամ գնդակոծվեցին, ինչի հետևանքով ունեցանք երեք զոհ, երկու վիրավոր խաղաղ բնակիչների շրջանում: Ի՞նչ է փորձում այս քայլով ցույց տալ Ադրբեջանը, արդյո՞ք տեղի ունեցածն ուղիղ կերպով կապված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետ: Այս եւ այլ կարեւոր հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Ըստ նրա՝ ինչպես միշտ, ադրբեջանական կողմը կարևորագույն հանդիպումներից առաջ փորձում է ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ: «Իր պատկերացմամբ՝ այդ ուժեղ դիրքերը հայ-ադրբեջանական եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին լարում առաջացնելն է: Նա այս անգամ որոշեց հարվածներ հասցնել Նոյեմբերյանի կողմին` յոթ գյուղ է ռմբակոծվել: Մեծ մասամբ հակառակորդի կողմից իրականացվող այս գործողությունները կապված են Նյու Յորքում կայանալիք հանդիպման հետ, որը պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ»,- նշեց քաղաքագետը՝ առաջ քաշելով մի քանի հանգամանք եւս: «Ադրբեջանն իրավիճակի սրումով ցանկանում է նաեւ ցույց տալ, որ ինքը դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից, եւ ընդհանրապես այդ ձևաչափից: Սրանով ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը բացարձակ որեւէ արդյունք չեն տալիս եւ ինքը ստատուս քվոյի պահպանումից դժգոհ է»,- նշեց վերջինս:

Գագիկ Համբարյանը կարծում է, որ սա քայլ է նաեւ Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից կտրելու համար: «Սա քայլ էր, որը պայմանավորված էր երեւի ադրբեջանական իշխանությունների եւ այն ուժերի միջեւ, որոնք փորձում են շեղել Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայից: Բոլորս գիտենք, որ վերջին օրերին Ռուսաստանն արդեն բացեիբաց մասնակցում է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, այդ փաստը, իհարկե, անհանգստացնում է համապատասխան ուժերին: Ինձ թվում է, որ Ադրբեջանը հենց այդ ուժերի կողմից է ստացել «դաբրոն», որպեսզի սկսի ռազմական գործողություններ ծավալել հայ-ադրբեջանական սահմանին: Գործողությունները ծավալելուց հետո Ադրբեջանն ուշի ուշով հետեւելու է, թե ինչ դիրքորոշում է հայտնելու Ռուսաստանը, որովհետեւ լավ գիտենք, որ 2010 թվականին կնքված համաձայնագրով՝ Ռուսաստանը պաշտպանելու է ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-վրացական ու հայ-ադրբեջանական սահմանների անվտանգությունը: Նրանք բացեիբաց ցանկանում են Ռուսաստանին ներքաշել այս գործընթացներում՝ մեղադրելով Մինսկի խմբի համանախագահներից մեկին կողմնապահ դիրքորոշման մեջ: Այս քայլով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ն փուչիկ կազմակերպություն է, որը երբեք չի պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը, նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի օր առաջ պաշտոնական Երեւանը դարձավ ՀԱՊԿ նախագահող երկիր»,- նկատեց քաղաքագետը:

Փաստորեն, գյուղեր ռմբակոծելով ու խաղաղ բնակիչների կյանքեր խլելով, ադրբեջանական իշխանությունները ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հարց են լուծում: Խոսելով հայկական կողմից հասցված պատասխանների մասին՝ ադրբեջանագետը նշեց, որ այսուհետ ադրբեջանական կողմի հետ պետք է խոսել չափից դուրս կոշտ ու չոր լեզվով: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շատ դաժան պատասխան տա Ադրբեջանին, Մինսկի խմբի համանախագահների լղոզված հայտարարություններին այլեւս պետք չէ սպասել, մենք պետք է չսպասենք նաեւ ՀԱՊԿ-ի հայտարարությանը: Տեսաք, որ օրերս կրկին տեղի ունեցան սահմանային լարումներ, իսկ ՀԱՊԿ-ն ընդհանրապես հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ: Հարվածները պետք է շատ դաժան լինեն, նրանք խաղաղ բնակիչների շրջանակներում պետք է մեծ կորուստներ ունենան, որ հաջորդ անգամ, եթե ադրբեջանական բանակը փորձ կատարի խախտել զինադադարը, Հայաստանի հետ սահմանամերձ ադրբեջանական գյուղի բնակիչները դեմ դուրս գան իրենց զինվորներին՝ թույլ չտալով, որ նրանք սկսեն ռազմական գործողությունները: Թեպետ հայկական կողմն արժանի հակահարված է հասցրել եւ զինվորականների շրջանում նրանք ունեն զոհեր, բայց դա քիչ է՝ նրանք պետք է մեծ մարդկային կորուստներ ունենան խաղաղ բնակիչների շրջանում: 95-ամյա ծեր կնոջ մահը պետք է հատուցեն տասնապատիկ ու հարյուրապատիկ զոհերով, պետք է առաջնորդվենք հրեաների մտածելակերպով՝ նրանք մեկ հրեայի կյանքի դիմաց խլում էին հարյուր արաբի կյանք: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դաժան ու շեշտակի պատասխաններն իրենց արդյունքն են ունենում»,-ասաց Գ. Համբարյանը:

Փաստորեն հայկական կողմի խաղաղասեր ու մարդասիրական հայտարարությունները ազերի թուրքերը սխալ են հասկացել, նրանք դա ընդունել են որպես թույլ կողմ՝ մոռանալով, որ 21 տարի առաջ ինչ ստորաքարշ վիճակով զինադադար ստորագրեցին Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ:

Սոսե Չանդոյան

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме