ԱՄՆ-ում հայտնաբերել են Հիլարի Քլինթոնի՝ նախկինում անհայտ նամակները
Международные новостиԱՄՆ նախագահի աշխատակազմը մի շարք նամակներ է հայտնաբերել, որոնք նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր ծառայողական նամակագրությունը հանձնելիս չէր ներկայացրել իշխանություններին։
Նամակները ուղղված են եղել ներկայիս պաշտոնաթող գեներալ Դեւիդ Փեթրեուսին, երբ վերջին ղեկավարում էր Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմների համար պատասխանատու ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Հիմնականում նամակագրությունը վերաբերում է կադրային հարցերին եւ, նախնական տեղեկություններով, գաղտնի տվյալներ չի պարունակում, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBS News-ը։
Դրա հետ մեկտեղ, պաշտոնյաների կարծիքով, նախկինում չներկայացրած նամակներ հայտնաբերելը հիմքեր է տալիս կասկածել, որ Քլինթոնը ամբողջովին չի հանձնել իր նամակագրության արխիվը։