Ուկրաինայում խուզարկություններ են ընթանում Ռադայի մոտ անկարգությունների գործով
Международные новостиՈւկրաինայի իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել օգոստոսի 31-ին Գերագույն ռադայի մոտ անկարգությունների մեջ կասկածվող անձանց մոտ։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն։
Նրա խոսքով՝ այս պահին ձերբակալված է 20 մարդ, որոնց հանդեպ խափանման միջոց է կիրառվել։ «Մոտ 20 մարդ ահաբեկչական ակտի կազմակերպման գործով որպես կասկածյալ են անցնում։ Եվս 200 մարդ վկա են»,- ասել է նախարարի խորհրդականը։
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 31-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որից հետո խորհրդարանի շենքի մոտ բախումներ էին սկսվել։ Անկարգություններից տուժել էր 150 մարդ, զոհվել Ազգային գվարդիայի 4 մարտիկ։