ԻԼԻՊ-ը Թուրքիայի երկու քաղաքացու է սպանել
Международные новостиԾայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության անդամները սպանել են Թուրքիայի երկու քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Իսլամիստները թուրքերին մեղադրել են Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության համար լրտեսություն անելու մեջ և հրապարակայնորեն կտրել նրանց կոկորդները: Այնուհետև ԻԼԻՊ-ի անդամները կատարվածի լուսանկարները տարածել են համացանցում: