Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը «Իսլամական պետության» դեմ պայքարի կառույց են ստեղծել. ԶԼՄ-ներ
Международные новостиՌուսաստանյան առաջատար ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանը, Իրաքը, Սիրիան և Իրանը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կենտրոն են ստեղծել Բաղդադում:
Խոսքն առայժմ պայքարը համակարգող տեղեկատվական կենտրոնի մասին է: ՏԱՍՍ-ը այս մասին հայտնում է` վկայակոչելով իր ռազմական-դիվանագիտական աղբյուրը: Ռուսաստանը առայժմ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Նախատեսվում է կենտրոնի հիմքի վրա առաջիկայում համակարգող հանձնաժողով ստեղծել, որը կտնօրինի 4 երկրների ռազմական ուժերը, կծրագրի գործողություններ: