Բոլիվիայի նախագահին թույլ են տվել եւս մեկ անգամ վերընտրվել
Международные новостиԲոլիվիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սահմանադրության փոփոխությունները, որը նախագահ Էվո Մորալեսին թույլ է տալիս վերընտրվել հաջորդ ժամկետով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Գործակալության փոխանցմամբ, քննարկումները շուրջ 10 ժամ են տեւել: Սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել 157 պատգամավորներից 113-ը:
Փոփոխությունները պետք է հաստատեն նաեւ Բարձրագույն ընտրական տրիբունալն ու Սահմանադրական դատարանը: