Մալայզիայի 500 դպրոցներ ժամանակավորապես կփակվեն՝ Ինդոնեզիայում հրդեհների պատճառով
Международные новостиՄալայզիայի կրթության նախարարությունը սեպտեմբերի 28-ին կփակի 533 դպրոցներ Սարավակ նահանգում՝ խիտ ծխի պատճառով, որն առաջացել է Ինդոնեզիայում անտառային հրդեհների հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Malay Mail Online պորտալը։
Դասերը կդադարեցվեն մոտ 200 հազար աշակերտների համար, նշել է Սարավակ նահանգի կրթության դեպարտամենտի ներկայացուցիչը։
Դեռեւս սեպտեմբերի 25-ին Սինգապուրում փակվել էին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները՝ խիտ ծխի պատճառով։
Ինդոնեզիայում ֆերմերները հրդեհում են անտառները, որպեսզի մաքրեն տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար։