Մերկելը նկատողություն է արել Ցուկերբերգին ՄԱԿ-ի նիստերից մեկի ժամանակ
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դժգոհ է նրանից՝ ինչպես է Facebook սոցկայքի ղեկավարությունն արձագանքում Բեռլինի՝ այլատյացության և ռասիստական հրապարակումների տարածմանը հակադարձելու ցանկությանը։ Կառավարության ղեկավարն անձամբ է հայտնել իր դժգոհությունը սոցկայքի հիմանդիր Մարկ Ցուկերբերգին Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներից մեկի ժամանակ, գրում է Вести-ն։
Bloomberg գործակալության տվյալներով՝ Մերկելն ուղիղ հարց է տվել Ցուկերբերգին, սակայն վերջինս խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, որ «իրենք պետք է աշխատեն այդ ուղղությամբ»։ Սակայն կանցլերին նման պատասխանը չի բավարարել։ Զրույցի շարունակությունը լսել չի հաջողվել։
Ավելի վաղ, փախստականների հոսքի աճի պատճառով Մերկելը պաշտոնապես կոչ էր արել կայքի ղեկավարությանն ավելի ակտիվ պայքարել այլատյացության մասին արտահայտությունների տարածման դեմ։