Գեյթսը և Ցուկերբերգը ցանկանում են 5 տարվա ընթացքում ամբողջ աշխարհն ինտերնետով ապահովել
Международные новостиMicrosoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կոչ են արել երկրի բոլոր բնակիչներին ապահովել ինտերնետով մինչ 2020թ.։ Նրանք համապատասխան հայտարարություն են ստորագրել, որը հրապարակվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ «ինտերնետը պատկանում է բոլորին, և, հետևաբար, պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին»։ Գեյթսի և Ցուկերբերգի միասնական կարծիքով՝ «եթե մարդիկ սկսեն ստանալ ինտերնետի գործիքների և գիտելիքների հասանելիությունը, նրանց համար նոր հնարավորություններ կբացվեն, թույլ կտան կյանքն ավելի լավը դարձնել բոլորի համար»։
Հայտարարությունը ստորագրել են նաև Wikipedia ցանցային հանրագիտարանի համահիմնադիր Ջիմի Ուեյլսը և U2 ռոք-խմբի մենակատար Բոնոն, ով նվիրել է իրեն ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարելուն։ Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը Facebook-ում գրել է, որ յուրաքանչյուր 10-րդ մարդը, ով ստացել է ինտերնետի հասանելիությունը, կարողացել է հաղթահարել աղքատությունը։