Սիրիայի զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների շտաբ-բնակարանը Լաթաքիայում
Международные новостиՍիրիական ՌՕՈւ-ի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել «Ջունուդ Կաուկազ» ահաբեկչական խմբավորման շտաբ-բնակարանին Լաթաքիա նահանգի հյուսիսում. չեզոքացվել է 38 արտասահմանցի վարձկան, հայտնում է РИА Новости-ն։
«Ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել «Ջունուդ Կաուկազի» շտաբ-բնակարանին Էլ Ռաուդա շրջանում։ Սպանվել է 38 ահաբեկիչ»,- հայտնել են աղբյուրները՝ նշելով, որ գրոհայինների մեծ մասը արտասահմանցի վարձկաններ են եղել, որոնք պատերազմում են սիրիական բանակի դեմ։
Նախորդ շաբաթ սիրիական զորքերը ոչնչացրել էին մոտ 25 գրոհային Լաթաքիա նահանգում։ Ավիահարվածը հասցվել էր ահաբեկիչների հավաքի ժամանակ նրանց շտաբ-բնակարանում։